211652_close_icon
views-count31799 դիտում article-date 14:39 01-11-2018

2-րդ և հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող դրամագլխից ամսական կարող են օգտագործել 50․000 դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման փոփոխությունը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի խոսքով, համաձայն փոփոխության, երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող ընտանեկան դրամագլխից օգտագործվող ամսական առավելագույն գումարը 25.000 դրամից բարձրացվում է 50.000 դրամ: «Ընդ որում, այսուհետ դրամագլուխը կարելի է տնօրինել երեխայի ծննդյան պահից սկսած՝ նախկինում երեխայի մեկ տարին լրացած լինելու փոխարեն: Որոշումը միտված է 3 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը»,- նշեց Մանե Թանդիլյանը: Որոշումն ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 2-ից, և ընտանեկան դրամագլուխը նոր սահմանաչափով տնօրինելու իրավունք ունեն նաև այս պահին գործող հաշվետերերը:

Նմանատիպ նյութեր