220628 դիտում
23:03 19-02-2018
Արտակարգ դեպք Երևանում. «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը 8-րդ երեխային լույս աշխարհ բերած սիսիանցի ծննդկանից պահանջում են գումարով շնորհակալություն հայտնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակչուհի, 37-ամյա Հերմինե Առուստամյանը փետրվարի 13-ին Արմենիա բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է բերել իր 8-րդ երեխային:
Վերջինիս տեղափոխել են Երևան, քանի որ ծննդաբերությունը եղել է բարձր ռիսկային և արու զավակը ծնվել է կեսարյան հատումով:
Հերմինեի մեծ երեխան էլ այժմ ծառայում է հայոց բանակում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին զանգահարած ծննդկանը իր վրդովմունքը հայտնեց բժիշկների վերաբերմունքից: Նա ասաց, որ երբ ծննդաբերությունից հետո մտել է տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մոտ՝ իր շնորհակալությունը հայտնելու, վերջինս ասել է, որ դատարկ ձեռքով շնորհակալություն չեն հայտնում, պետք է և՛ իրենց լավություն անի, և՛ կեսարյան անող բժշկին, և՛ քույրերին:
Բազմազավակ մայրը հավելեց, որ իրենք հնարավորություն չունեն այդ գումարները վճարելու, նամանավանդ, որ դրանք չհիմնավորված են:
Նա խնդրեց Առողջապահության նախարարության աշխատակիցների ուշադրությունը՝ ծննդատանը անօրինական գումարներ պահանջելու փաստով:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել «Արմենիա» բժշկական կենտրոնի տեսակետը՝ խնդրի վերաբերյալ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
57977 դիտում
11:59 21-08-2017
Արտակարգ դեպք Երևանում. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել
Այս բաժնից
2098 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)