Գեորգի Կուտոյանը Սերգեյ Նարիշկինի հետ քննարկել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարը
ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության և անդրազգային հանցավորության այլ դրսևորումների դեմ պայքարի վերաբերյալ հարցեր: