Միքայել Միքայելյան. Այս օլիմպիական խաղերն ինձ շատ անհրաժեշտ էին
Դահուկորդ Միքայել Միքայելյանն այսօր ձմեռային օլիմպիական խաղերում ավարտեց ելույթները՝ 15 կմ ազատ ոճ մրցատարածությունում 39:25.1 արդյունքով զբաղեցնելով 83-րդ հորիզոնականը: Նա կարողացավ իրենից հետ թողնել տարբեր երկրների 36 մրցակցի:
Եզրագիծը հատելուց հետո Միքայել Միքայելյանը Փհենչհանում գտնվող մարզական լրագրող Խաչիկ Չախոյանին և ֆոտոլրագրող Ասատուր Եսայանցին ասել է.
«Օլիմպիական մրցաշարն ինձ շատ անհրաժեշտ փորձ տվեց, ինչը, բնականաբար, կօգտագործեմ իմ ապագա մրցելույթների ժամանակ: Ես այնքան էլ գոհ չմնացի իմ ցույց տված արդյունքներից: Չնայած, այնքան էլ լավ մարզավիճակում չէի, արեցի այն, ինչ կարող էի:
Իսկ հիմա ես ձգտում եմ ավելի լավ պատրաստվել մինչև 20 տարեկան դահուկորդների աշխարհի առաջնությանը»:


