211652_close_icon
views-count4101 դիտում article-date 22:14 16-02-2018

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի և «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» խորագիրը կրող միջոցառում

Այսօր՝ փետրվարի 16-ին, տեղի է ունեցել «ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» խորագիրը կրող միջոցառումը, որը կազմակերպվել էր «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի եւ «Սերտիֆիկացում եւ Որակ» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ: Ժամանակն էր շնորհակալություն հայտնելու այն գործընկերներին, ովքեր բարեխիղճ վերաբերմունք ունեն ո ́չ միայն իրենց բիզնեսի, այլեւ հանրության նկատմամբ եւ պատասխանատու են իրենց արտադրանքի/ապրանքի որակի համար: Միջոցառմանը հրավիրված էին 42 ընկերություններից ներկայացուցիչներ, որոնք ՀՀ-ում այն արտադրողներն ու ներմուծողներն են, ովքեր պարտադիր կերպով իրականացնում են անհրաժեշտ լաբորատոր փորձարկումներ, կլինի դա սննդի, դեղերի, ծխախոտի, թե որեւէ այլ ոլորտի եւ սպառողին են ներկայացնում իրենց արտադրանքը/ապրանքը միայն այն դեպքում, երբ վստահ են լինում բոլոր որակական ցուցանիշների նկատմամբ: Ամփոփվեցին 2017թ. համատեղ ձեռքբերումները, հանձնվեցին շնորհակալագրեր, խրախուսական մրցանակներ՝ նման բիզնես մոտեցման համար, ինչպես նաեւ քննարկվեցին 2018թ. ակնկալիքները: Հյուրերը շրջայց կատարեցին լաբորատորիայում եւ ականատես եղան որոշ փորձարկումների, ինչը ըստ ներկաների շատ տպավորիչ էր: Արդեն 5 տարի է, որ գործում է ՀՀ-ում առաջին միջազգային հավատարմագրում ունեցող ԷՖ-ԴԻ- ԷՅ փորձարկման լաբորատորիան, որը վստահելի գործընկեր է բոլոր արտադրողների եւ ներմուծողների համար, քանզի նրանց առջեւ բացում է նոր հնարավորություններ՝ միաժամանակ ստեղծելով առողջ եւ անվտանգ ապրելու նախապայմաններ: Լաբորատորիայում փորձարկումներն իրականացվում են համաձայն՝ ազգային, միջազգային, ինչպես նաեւ Եվրասիական Տնտեսական Միության կողմից գործող ստանդարտների, որոշումների եւ նորմատիվ փաստաթղթերի, իսկ «Սերտիֆիկացում եւ Որակ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված հայտարարագրերն ու սերտիֆիկատները գործում են թե ́ Հայաստանում, եւ թե ́ Մաքսային Միության անդամ երկրներում: [b] «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ «Սերտիֆիկացում եւ Որակ» ՍՊԸ Հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+