10762 դիտում
18:08 16-02-2018
ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ
2018թ. բանակային նոր ուսումնական տարվա մեկնարկային գործընթացների շրջանակում, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, փետրվարի 16-ին անց են կացվել մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ, որին ներգրավվել է ՊԲ-ի և միավորումների վարչության անձնակազմը: Իրականացվող գործընթացներին հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում հետևել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:
Իրականացված միջոցառումների արդյունքում ճշգրտվել են համապատասխան կառույցների և պաշտոնատար անձանց անելիքները մարտական պատրաստականության <<ԲԱՐՁՐ>> աստիճանների բերելու ժամանակ, ևս մեկ անգամ հստակեցվել են այն խնդիրները, որոնք ըստ հերթականության պետք է կյանքի կոչել նման և հավանական պատերազմական պայմաններում:
Բացի մարտական պատրաստության միջոցառումներից անց են կացվել նաև շտաբային մարզումներ, որոնց ընթացքում կառավարման բոլոր մարմինները, զորատեսակները, ծառայություններն ու բաժինները, ըստ գործառույթային պարտականությունների և առաջադրված մարտական խնդիրների, ներգրավվել են մարզումների պլանով նախատեսված համապատասխան միջոցառումներին:
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
988 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1000 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք