211652_close_icon
views-count2139 դիտում article-date 20:16 22-02-2016

ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն

Փետրվարի 22-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են համաբանակային կարևորության մի շարք հարցեր: Մասնավորապես, հատուկ շեշտվել է ուսումնական փուլի առաջին շաբաթվա ընթացքում զորամասերում և ստորաբաժանումներում տարվա պատրաստության պլանով անցկացված գործընթացների համալիրը, անդրադարձ է կատարվել զորքերում իրականացված մարտավարաշարային պարապմունքների կազմակերպման և դրանց արդյունքում արձանագրված ձեռքբերումներին ու թերացումներին, զինվորական կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումներին: Խորհրդակցության ավարտին բանակի հրամանատարը ներկաների ուշադրությունն է հրավիրել տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների անթերի իրականացման վրա և դրանց վերաբերյալ տվել համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: [b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր