2834 դիտում
16:07 15-02-2018
«Ֆոլքլայֆ» փառատոնին Հայաստանը կմասնակցի հատուկ հրավիրյալի կարգավիճակով, «Հայաստան. ստեղծելով տուն» խորագրով
Կառավարությունն ընդունել է որոշում, որով հնարավորություն կընձեռվի ապահովել Հայաստանի մասնակցութունը [url=https://festival.si.edu/]«Ֆոլքլայֆ»[/url] փառատոնին՝ հատուկ հրավիրյալի կարգավիճակով։
«Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնն անց է կացվում ԱՄՆ մայրաքաղաքի` Վաշինգտոնի ազգային զբոսայգում (National Mall), որտեղ գտնվում են բազմաթիվ թանգարաններ, հուշարձանային համալիրներ:
Այս տարի փառատոնում Հայաստանը կներկայանա «Հայաստան. ստեղծելով տուն» գաղափարի ներքո: Նախատեսվում է այցելուներին ներկայացնել հայկական խոհանոցի և ձեռագործ արվեստի մշակութային ժառանգության արժեքները: Ըստ այդմ, Հայաստանը հնարավորություն է ստանում օգտագործելու նշյալ հարթակը ոչ միայն զբոսաշրջային գրավչության և մշակութային ժառանգության ներկայացման, այլև հայկական արտադրանքը լայնամասշտաբ լսարանի առջև գովազդելու համար:
Նախնական կանխատեսումներով, մասնավորապես, փառատոնի ընթացքում վաճառված արվեստի կիրառական գործերից, այդ թվում՝ մթերքից, խմիչքից, ձեռագործ արվեստից համախառն հասույթը գնահատվում է մինչև 500,000 ԱՄՆ դոլար: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փառատոնի համար ԱՄՆ բերված արվեստի գործերը ցուցադրվելու են «NY NOW» առևտրային ցուցահանդեսում, որը ձեռագործ և գործարանային արտադրության արվեստի գործերի, քանդակների, հուշանվերների և կիրառական արվեստի այլ արտադրանքի խոշորագույն ցուցահանդեսն է ԱՄՆ-ում: Առևտրային ցուցահանդեսն ունենում է շուրջ 25,000 այցելու (և տաղավարներով հանդես եկող ավելի քան 2,500 մասնակիցներ: Նախատեսվում է նաև «հայկական գինի» ապրանքանիշի ներկայացում ԱՄՆ շուկայում:
Նմանատիպ նյութեր
2565 դիտում
18:53 29-06-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնի բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1674 դիտում
18:58 29-08-2022
Ադրբեջանը «Արևելք-2022» զորավարժություններին կմասնակցի դիտորդի կարգավիճակով. ՌԴ ՊՆ
Այս բաժնից
478 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
754 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
535 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը