671 դիտում
13:49 24-11-2015
Հայաստանի Հարկադիր կատարման ծառայությունը լիիրավ անդամի կարգավիճակով կմասնակցի Հաագայում կայանալիք լիագումար նիստին
Դատական կատարողների միջազգային միության նախագահ Ֆրանսուա Անդրիեյի հրավերով՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն` Հաագա:
Նոյեմբերի 25-27-ին անցկացվելիք Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին Հայաստանի Հարկադիր կատարման ծառայությունը կմասնակցի լիիրավ անդամի կարգավիճակով: Նիստը նվիրված է Հաագայի կոնվենցիայի ընդունման 50-ամյակին:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 5-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող Դատական կատարողների միջազգային միության 22-րդ կոնգրեսի ընթացքում ստորագրվել է Հայաստանի հարկադիր կատարման ծառայության՝ Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ դառնալու մասին արձանագրային փաստաթուղթը: Այն ստորագրել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը և Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը:
Նույն օրը՝ Հայաստանի Հարկադիր կատարման ծառայությունը արդեն լիիրավ անդամի կարգավիճակով մասնակցել է Դատական կատարողների միջազգային միության նախագահի ընտրությանը: Այնուհետ, Կոնգրեսի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես Դատական կատարողների միջազգային միության 2016 թվականի գարնանային մշտական խորհրդի նիստն անցկացնելու վայր:
Նշենք, որ ԱՊՀ երկրներից Հայաստանն առաջինն է, որտեղ կանցկացվի նմանատիպ միջոցառում:
Նմանատիպ նյութեր
2564 դիտում
17:08 04-05-2019
Հարկադիր կատարման ծառայությունը նշել է Հարկադիր կատարողի օրը և կազմավորման 21-ամյակը . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
721 դիտում
16:38 26-11-2018
Հարկադիր կատարման ծառայությունը ներկայացրել է նոյեմբեր ամսվա վիճակագրական ծառայությունը
Այս բաժնից
1135 դիտում
22:34 21-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց
1891 դիտում
22:12 21-01-2025
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան
1018 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ