7138 դիտում
17:55 14-02-2018
Արարատյան մաքսատուն-վարչությունում ՊԵԿ նախագահին են ներկայացվել սպասարկման նոր սրահի գործառույթները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է միջոցառումները սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և պարզեցման ուղղությամբ՝ նոր ծառայություններով նպաստելով արտաքին տնտեսական գործունեության դյուրացմանն ու խթանմանը: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը շրջայց է կատարել Արարատյան մաքսատուն-վարչությունում, որտեղ ներկայացվել են սպասարկման նոր սրահի գործառույթները:
Կոմիտեի ղեկավարի հանձնարարականով խնդիր է դրվել՝ բիզնեսին մատուցել արագ, քաղաքակիրթ ու որակյալ ծառայություն՝ սպասարկումն իրականացնելով «մեկ պատուհան» սկզբունքով: Վարդան Հարությունյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքներից, հավելելով, որ Հանրապետության Նախագահը դեռևս տարեսկզբին հանձնարարել է՝ մաքսային ձևակերպումների գործընթացը հնարավորին կարճ ժամանակահատվածում տեղափոխել էլեկտրոնային հարթակ: «Նոր սրահի գործարկումն այդ շղթայի մի օղակն է, մինչև ապրիլ կիրագործենք ՀՀ նախագահի հանձնարարականը և մաքսային գործին առնչվող ամբողջ գործընթացը կտեղափոխենք էլեկտրոնային հարթակ, ինչն ավելի դյուրին կդարձնի տնտեսվարողների գործունեությունը՝ կազմակերպելով աշխատանքն անմիջապես գրասենյակներից»,-ընդգծել է ՊԵԿ նախագահը:
Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով մաքսատանն առանձնացվել և հիմնովին վերանորոգվել է հատուկ մասնագիտացված սպասարկման սրահ՝ մեկ հարկի տակ կենտրոնացնելով մաքսային ձևակերպումներին առնչվող բոլոր գործառույթները, այդ թվում՝ գանձումների մասով: Սրահն ապահովված է առօրյա աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններով: Ժամանակակից լուծումներով և տեխնոլոգիաներով հագեցած կառույցը նոր որակ է հաղորդում արտաքին տնտեսական գործունեության սպասարկմանը:
Մաքսատան առաջին հարկում տեղադրված մոնիթորի միջոցով տնտեսվարողները հնարավորություն ունեն հետևել սպասարկման սրահի աշխատանքներին: Իսկ հերթագրումն իրականացվում է համակարգչային եղանակով, դրանով գործընթացը դարձնելով առավել թափանցիկ, բացառելով մաքսավոր-բիզնես նախնական պայմանավորվածության հնարավորությունը: Մեկ այլ նորամուծությամբ էլ տնտեսվարողը, սպասարկվելուն զուգահեռ, համակարգչով միաժամանակ դիտարկում է սպասարկող մաքսային տեսուչի աշխատանքը և հետևում ձևակերպումներին:
Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների հավաստմամբ՝ նոր փոփոխություններով սպասարկումը դարձել է ավելի արագ, պարզ և քաղաքակիրթ, ինչ թույլ է տալիս բարձր արդյունավետությամբ և ժամանակի տնտեսմամբ կազմակերպել աշխատանքը:
[b]ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
6845 դիտում
16:07 14-02-2018
Արարատյան մաքսատուն-վարչությունում ՊԵԿ նախագահին են ներկայացվել սպասարկման նոր սրահի գործառույթները
9383 դիտում
17:24 12-07-2017
Արարատյան մաքսատուն-վարչությունում ՊԵԿ նախագահին են ներկայացվել սպասարկման սրահի գործառույթները
Այս բաժնից
1114 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա
721 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի
607 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար