4025 դիտում
19:22 13-02-2018
Մեկնարկել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի արժեշղթաների զարգացման բաղադրիչի մրցույթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամն իրականացնում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրը, որի բաղադրիչներից է «Արժեշղթաների զարգացումը»: Վերջինիս ուղղված ենթածրագրերը իրականացվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:
«Ծրագիրն իրականացվում է 2015 թվականից: Հիմնական նպատակը հանրապետության ագրովերամշակման ոլորտին աջակցություն ցուցաբերելն է: Ընդգրկված են պտուղ-բանջարեղենի, մսի, ձկան, կաթի վերամշակման ոլորտները, մեղրի արտադրությունը, բարձրարժեք հատապտուղների արտադրությունը», - նշել է նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Ենթածրագրերի ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով: Նախատեսվում է ֆինանսական օժանդակություն ցուցաբերել պետական գրանցում ունեցող գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, արտադրական, սպառողական և գյուղատնտեսական կոոպերատիվներին, գյուղատնտեսական մթերքի վերամշակման ձեռնարկություններին, բացառությամբ հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների, որոնք ներգրավված են ընտրված արժեշղթաների մեջ և բավարարում են ծրագրի համապատասխանության և ընտրության չափանիշներին:
Բիզնես-ծրագրերը ներկայացնելու համար մասնակիցներին տրվելու է մեկ ամիս: Առաջարկվող ենթածրագրի տևողությունը պետք է լինի նվազագույնը՝ 12, իսկ առավելագույնը 24 ամիս: Տրամադրվելու է 8,000-ից մինչև 50,000 ԱՄՆ դոլար:
Ենթածրագրերի նպատակային ֆինանսավորում չի հատկացվում այն հայտատուներին, որոնք նախկինում անհաջողության են մատնել, կամ ձախողել են որևէ ծրագիր, կամ արդեն իսկ եղել է նույնի շահառուն:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1063 դիտում
10:32 21-05-2014
Նախապատրաստվում է Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության 2-րդ ծրագիրը
Այս բաժնից
856 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
964 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
691 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին