Սաուդյան Արաբիայում ֆուտբոլիստը շշով պատահաբար հարվածել է Կլատենբուրգին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սաուդյան Արաբիայում զվարճալի միջադեպ է տեղի հայտնի մրցավար Մարկ Կլատենբուրգի մասնակցությամբ, որը վարել է «Ալ-Իթիֆակ»-«Ալ-Ֆեյհա» հանդիպումը (1:1):
Խաղում կարճատև դադարի ժամանակ դաշտի տերերի պաշտպան Հուսեյն Էլ-Սայեդը որոշել է ծարավը հագեցնել, որից հետո շշով պատահաբար հարվածել է մրցավարի գլխին:
Էլ-Սայեդը անմիջապես մոտեցել է Կլատենբուրգին և ներողություն խնդրել: Մրցավարը կատակով նրան դեղին քարտ է ցույց տվել, որը՝ սակայն, հանդիպման արձանագրության մեջ չի գրանցվել:



