4848 դիտում
19:36 12-02-2018
Պաշտպանության բանակում մեկնարկել է 2018թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը
Այսօր՝ փետրվարի 12-ին, պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2018թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը: Այդ առիթով hյուսիսային ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջաններից մեկի զինծառայողներին, ի թիվս բարձրաստիճան այլ պաշտոնյաների, շնորհավորելու էր եկել Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Բանակի հրամանատարը շնորհավորել է անձնակազմին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ՝ կարևորելով նոր գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը հայրենյաց պաշտպանի առաքելությունը պատվով կատարելու գործում:
Մեկնարկային հանդիսավոր միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը:
Նոր ուսումնականի մեկնարկի կապակցությամբ ՊԲ բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում կազմակերպվել են հանդիսավոր միտինգներ, որոնց մասնակցում էին բանակի հրամանատարական կազմն ու բարձրաստիճան սպաներ:
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2871 դիտում
21:36 17-08-2020
Պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2020թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը
3055 դիտում
20:46 13-08-2018
ՊԲ-ում մեկնարկել է 2018 թվականի բանակային ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը
1689 դիտում
15:53 19-08-2019
ՊԲ-ում մեկնարկել է բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը
Այս բաժնից
478 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
481 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
517 դիտում
20:21 25-04-2024
ՀՀ ԳԱԱ-ն և Աթենքի ակադեմիան համագործակցության հուշագիր են ստորագրել