slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Նախագահ Սերժ Սարգսյանը «Քարնեգի» հիմնադրամում հանդիպել է ԱՄՆ փորձագիտական հանրության ներկայացուցիչներին
211652_close_icon

Նախագահ Սերժ Սարգսյանը «Քարնեգի» հիմնադրամում հանդիպել է ԱՄՆ փորձագիտական հանրության ներկայացուցիչներին

views-count1433 դիտում article-date 22:22 01-10-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի վերջին օրը` հոկտեմբերի 1-ին, Վաշինգտոնում մասնակցել է «Քարնեգի» հիմնադրամի կողմից կազմակերպված` «առանց հղումների» ձևաչափով քննարկմանը: ԱՄՆ փորձագիտական հանրության ներկայացուցիչների առջև իր ծավալուն խոսքում Նախագահն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող միջազգային արդի խնդիրներին և մարտահրավերներին: Նախագահը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլում առկա խնդիրներն ու իրավիճակը տարածաշրջանում: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև մերձավորարևելյան ճգնաժամին, այդ հարցում Հայաստանի մոտեցումներին: Հանրապետության Նախագահը ներկայացրել է Եվրոպական գործընկերների աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը և Սահմանադրության նախագծով նախատեսվող փոփոխությունների տրամաբանությունը: Սերժ Սարգսյանը պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի` անդրադառնալով, մասնավորապես, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին, ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ներգավվածության միջոցով կայուն տնտեսական աճի հասնելու` մեր երկրի քաղաքականությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարին և այլն: Սերժ Սարգսյանը նաև առանձնազրույց է ունեցել «Քարնեգի» Հիմնադրամի նախագահ Ուիլյամ Բըրնզի հետ:

Նմանատիպ նյութեր