7096 դիտում
20:52 11-02-2018
Փհենչանում հայ դահուկորդների տրամադրությունը օլիմպիական էր. ՖՈՏՈՇԱՐՔ
Մեր գործընկերներ Խաչիկ Չախոյանը եւ Ասատուր Եսայանը Փհենչհանից հաղորդում են:
Փետրվարի 13-ին ձմեռային օլիմպիական խաղերում կմեկնարկեն հայ դահուկորդները: Տղամարդկանց պայքարին կմասնակցի Միքայել Միքայելյանը, իսկ կանանց մրցումներում հանդես կգա Կատյա Գալստյանը:
Հայ դահուկորդները ներկայումս օլիմպիական մրցուղիներում նախապատրաստվում են իրենց մեկնարկներին ու լի են մեծ ցանկությամբ բարձր արդյունքների հասնելու համար:
Դահուկավազքի Հայաստանի հավաքականի մարզիչ Արթուր Միքայելյանը մեծ ափսոսանք է ապրում, որ օլիմպիական խաղերին վնասվածքի պատճառով չի մասնակցում ավագ որդին՝ Սերգեյ Միքայելյանը.
«Սերգեյը օլիմպիական խաղերում կարող էր աննախադեպ բարձր արդյունքի հասնել, քանի որ արդեն մեծ փորձ ունի և լավ արդյունքներ էր ցույց տալիս»,- ասել է Արթուր Միքայելյանը:
Կրտսեր որդին՝ Միքայել Միքայելյանը, առաջին անգամ է մասնակցում օլիմպիական խաղերին ու շատ երիտասարդ է: Բայց նրա մարզումներից զգացվում է, որ Միքայելը նույնպես անելու է ամեն ինչ բարձր արդյունքների հասնելու համար: Օլիմպիական խաղերի բացման արարողությունում Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը նշեց.
«Ես մեծ հպարտություն զգացի, երբ հայտարարվեց Armenia եւ մենք մտանք ստադիոն: Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ օլիմպիական խաղերին ու անելու եմ հնարավորը լավ արդյունքի հասնելու համար: Միակ խնդիր այն է, որ դեռևս լիովին չեմ հարմարվել ժամանային գոտուն, բայց մինչեւ մեկնարկ, կարծում եմ, այդ խնդիրը կլուծվի»,- նշել է Միքայելը:
Կատյա Գալստյանը նույնպես ակտիվ մարզումներ է անցկացնում օլիմպիական վազքուղիներում: Ի տարբերություն իր թիմակցի, Կատյան օլիմպիական խաղերի մասնակցության փորձ ունի: Սոչի-2014-ում հայ դահուկորդուհին 64-րդ տեղն էր զբաղեցրել դասական ոճով 10 կմ մրացատարածությունում: Հիմա նա համոզված է, որ բարելավելու է իր ցուցանիշը.
«Պարզ է, որ օլիմպիական խաղերում հանդես են գալու շատ ուժեղ դահուկորդուհիներ ու շատ դժվար է բարձր տեղ զբաղեցնելը: Բայց ինչպես բոլորը, ես էլ եմ ուզում հպարտանալ իմ արդյունքով ու ամեն ինչ անելու եմ հայ երկրպագուներինի ուրախացնելու համար»,- ասել է Կատյան:
Անկեղծ ասած, ոչ ոք հայ դահուկորդներից մեծ արդյունքներ չի ակնկալում: Սակայն մեր երկու մարզիկներն էլ նշում են, որ Փհենչհան չեն ժամանել միայն օլիմպիական նշանաբանով: Կարևորը միայն մասնակցությունը չէ, շատ կարևոր է նաև հետք թողնել օլիմպիական խաղերի պատմության մեջ: Իսկ դա կարելի է անել միայն լավ արդյունքով: Ահա այսպես միաբերան նշում են մեր հավաքականի երկու դահուկորդները՝ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստայանը: Իսկ թե ինչքանով կհաջողվի պատմություն գրել, կհասկանանք մոտակա օրերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3907 դիտում
18:13 26-01-2018
Փհենչհան-2018. Հայտնի են օլիմպիական խաղերին մասնակցող դահուկորդների անունները
1219 դիտում
22:55 12-02-2019
Մեր դահուկորդների քառյակը կմրցի աշխարհի առաջնությունում
4931 դիտում
21:03 01-09-2014
Մուլտֆիլմային դիմահարդարում, որը կբարձրացնի ձեր տրամադրությունը. ֆոտոշարք
Այս բաժնից
532 դիտում
19:56 25-04-2024
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
5565 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
670 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ