134244 դիտում
18:33 09-02-2018
Ողբերգական դեպք Գյումրիում. Երևան քաղաքի դատախազության դատախազին պատկանող «Գարուն» ռեստորանային համալիրում հայտնաբերվել են երիտասարդ տղայի ու աղջկա դիեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու 1 հասցեում գործող «Գարուն» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ դիեր կան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել Ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մարտիրոսյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հակոբ Աղաբեկյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Խորեն Նազարյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները ավտոտնակում հայտնաբերել են Volkswagen Vento մակնիշի 87 DM 087 համարանիշի ավտոմեքենա, որի հետևի նստատեղին հայտնաբերել են Գյումրի քաղաքի Շերբինայի փողոցի բնակիչ, 31-ամյա Դավիթ Մ.-ի և Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի բնակիչ, 28-ամյա Քրիստինե Շ.-ի դիերը:
Տեղում դատաբժիշկը զննելով դիերը՝ նախնական եզրակացությամբ ոստիկաններին և քննչական բաժնին հայտնել է, որ դիակների վրա բռնության հետքեր չկան:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք, հնարավոր է, մահացել են շմոլ գազից:
Փաստի առթիվ քննիչ Խ, Նազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ռեստորանահյուրանոցային համալիրը պատկանում է Երևան քաղաքի դատախազության դատախազ Գևորգ Գևորգյանին, ում հայրը տարիներ առաջ Արագածոտնի մարզում ավտովթարի էր ենթարկվել և դեպքի վայր ժամանած Ճանապարհային ոստիկաններին փորձել էր համոզել, որպեսզի «գաի»-ն չզբաղվի վթարով, իսկ երբ նկատել էր, որ վաթարը տեսանկարահանվում է, իրեն դրել է «անհաղթ աքլորի» տեղը և սկսել խոչընդոտել լրագրողի աշխատանքը, սակայն հետո «անհաղթ աքլորը» ընկել էր Երևանի Նար- Դոս փողոցում հայտնի գրիլի ապարատներում հայտնված «գրլի» օրը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com-ը ներկայացնում է 2013 թվականին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի լուսանկարներն ու տեսանյութը, քանի որ դատախազի հայրը հերքել էր, որ նշված ռեստորանային համալիրը պատկանում է իրենց և անգամ հերքել էր տեղի ունեցած ավտովթարը։
[/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3562 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)