211652_close_icon
views-count125276 դիտում article-date 20:18 08-02-2018

Երևանում ամբողջովին մերկ վիճակում հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը պարզվել է. նա նախկինում եղել է դատապարտված, իսկ մարմնի վրա կային բազմաթիվ դաջվածքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի (բաժնի պետ Արթուր Մկրտչյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Ազատ Դանիելյանի գլխավորությամբ պարզել են փետրվարի 4-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ամբողջովին մերկ, մահացած վիճակումմ հայտնաբերված տղամարդու ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի բնակիչ, 64-ամյա Նորայր Մելքոնյանն էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա նախկինում դատապարտված է եղել, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում և 2017 թ.-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում կողոպուտ կատարելու համար գտնվել է հետախուզամն մեջ, իսկ այս օրերին էլ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում տեղի էր ունենում նրա նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատարանը նրա նկատմամբ բնակության վայրը չհեռանալու որոշում էր կայացրել: Քանի որ նրան հայտնաբերել են մահացած, իսկ մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, դատարանը գործը կկարճի: Մնում է նաև առեղծված, թե նրա դին ինչ պայմաններում է մերկ վիճակում հայտնվել ամայի այդ տարածքում: Ի դեպ՝ մարմնի վրա կային բազմաթիվ դաջվածքներ, այդ թվում՝ հանցագործ աշխարհում հայտնի՝ ութանկյուն աստղ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/04/1088381/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 4-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Նորքի 8-րդ զանգվածում ԽՍՀՄ տարիներին կառուցված անվադողերի արտադրամասին հարակից դաշտում տղամարդու դի կա: Ժամանել էր Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկացվել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել էին մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել էին ամբողջովին մերկ, 50-55 տարեկան տղամարդու դի: Դին անվտանգ վայր տեղափոխելու համար ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 17 ջոկատի փրկարարները՝ հրամանատարի տեղակալ Վահե Պետրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում էր նաև, քանի որ դին անճանաչելի էր և սառած, դատաբժշկի հորդորով այն տեղափոխվել էր դիահերձարան՝ հետագայում մահվան հանգամանքները պարզելու համար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր