6373 դիտում
10:41 08-02-2018
Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների գործով կալանավորումները կշարունակվեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ տարվա սեպտեմբերին Երեւանի Վերնիսաժին հարող տարածքում կրակոցներ արձակելու եւ սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գնվող ալավերդցի քրեական հեղինակություններ Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը, որ ավելի ուշ հայտնաբերվել էին Վրաստանում, դեռեւս չեն տեղափոխվել Հայաստան:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2017թ. հոկտեմբերին, երբ նրանք հայտնաբերվել էին Վրաստանում, ՀՀ գլխավոր դատախազությունը Հայաստան տեղափոխելու համար Վրաստանի իշխանություններին միջնորդություն էր ներկայացրել:
Ըստ ընթացակարգի` ՀՀ դատախազության միջնորդությունը քննվել է Վրաստանի առաջին ատյանի դատարանում: Սակայն Բլբուլյանը եւ Կարադավիդովը բողոքարկել են Վրաստանի առաջին ատյանի դատարանի՝ իրենց ՀՀ-ին արտահանձնելու որոշումը Վրաստանի վերաքննիչ դատարան` այդպես երկարաձգելով գործընթացը: Ու հիմա «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ իրավապահները սպասում են Բլբուլյանի եւ Կարադավիդովի բողոքարկման գործընթացի ավարտին, որից հետո նոր կորոշվի նրանց տեղափոխման հարցը:
Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների գործով պաշտոնատար անձանց կալանավորման գործընթաց է սկսվել: Այս տարվա հունվարի 20-ին գրել էինք, որ քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը կապի մեջ է եղել մի շարք պաշտոնատար անձանց հետո: Ուստի իրավապահները գործի հանգամանքներից ելնելով` որոշ պաշտոնատար անձանց պետք է կանչեն հարցաքննության՝ պարզելու, թե ինչ կապ ունեն նրանք Աբգարյանի հանցավոր քայլերի հետ: Այսպիսով քրեական հեղինակության եւ պաշտոնատար անձանց կապի կծիկը գնալով բացվում է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2327 դիտում
09:38 02-07-2014
Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով կալանավորված երկու մեղադրյալները առայժմ չեն հարցաքննվել․ ՀԺ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3232 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը