6273 դիտում
11:55 07-02-2018
Խաղատներ այցելողների նկատմամբ վերահսկողությունը խստացվեց. ԱԺ-ն միաձայն ընդունեց 2 օրինագծերը
ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 7-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ 2 օրինագծերը: Նրանցից մեկը ներկայացրել էր «Ելք» խմբակցությունը, մյուսը՝ բոլոր խմբակցություններից կազմված պատգամավորների խումբը:
2 օրինագիծն էլ ընդունվեցին միաձայն՝ 98-99 ձայներով:
Նշված օրինագծերով առաջարկվում էր խստացնել տուգանքի չափը, եթե մինչև 21 տարեկան քաղաքացին այցելում է խաղատուն կամ մինչև 18 տարեկան քաղաքացին օգտվում է վիճակախաղերի ծառայություններից:
Բացի այդ, առաջարկվում էր վիճակախաղերի դեպքում ևս տարիքային շեմը 18-ից հասցնել 21-ի:
Ըստ այդմ, խաղատներում պարտավոր են անձը հաստատող փաստաթղթով ստուգել և արգելել 21 տարեկանից ցածր անձանց մուտքը: Բացի այդ, մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում վճիռ կայացրած դատարանը դրա մասին տեղեկացնում է լիազոր մարմնին, որն էլ վճռի պատճենը ուղարկում է խաղատներ, որպեսզի արգելվի տվյալ անձի մուտքը:
Այս պարտավորությունների խախտման յուրաքանչյուր դեպքի համար խաղատունը վճարելու է տուգանք. խախտման 1-ին դեպքի համար` 2 միլիոն դրամ, խախտման 2-րդ դեպքի համար` 5 միլիոն դրամ, խախտման 3-րդ դեպքի համար` 10 միլիոն դրամ, իսկ 4-րդ անգամ խախտման դեպքում, խաղատունը զրկվելու է լիցենզիայից:
Նմանատիպ նյութեր
1836 դիտում
12:20 24-01-2020
Պետական օժանդակության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
907 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»