3269 դիտում
11:06 08-02-2018
ԱԺ-ն ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը, այդ թվում՝ «ՏՐԱՍԵԿԱ» մուլտիմոդալ փոխադրումների համաձայնագիրը
ՀՀ ԱԺ-ն ընդունեl է նախորդ օրը քննարկված մի շարք օրենքների նախագծեր: Մասնավորապես, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին հետևյալ օրինագծերը.
- «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
- «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին:
Առաջին ընթերցմամբ ընդունվել են հետևյալ օրինագծերը.
- «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին համաձայնագիրը (կից առարկությամբ) վավերացնելու մասին
- ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագիծը
- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
- «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիան (կից առարկությամբ) վավերացնելու մասին
- «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Մասնավորապես, «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին համաձայնագրի հիմնական նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման համար, միջոցներ ձեռնարկել համաձայնագրի անդամ երկրների միջեւ փոխադրումների իրականացման համար գրավիչ պայմաններ սահմանելու ուղղությամբ: Այս համաձայնագիրը ստորագրվել է 2009 թվականի հունիսին՝ Հայաստանի (առարկությամբ), Ադրբեջանի, Վրաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի միջև: Այն 1998-ին Բաքվում ստորագրված Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի միջազգային տրանսպորտային զարգացման մասին բազմակողմ համաձայնագրի բաղկացուցիչ մասն է:
«Համաձայնագիրը կարգավորում է տրանսպորտային կազմակերպությունների, մուլտիմոդալ փոխադրումների օպերատորների, բեռներն ուղարկողների, ստացողների այլ անձանց միջեւ հարաբերությունները:
Նմանատիպ նյութեր
8113 դիտում
10:30 05-10-2017
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը. քվեարկվում են նախորդ օրը քննարկված օրինագծերը, ՈՒՂԻՂ
3197 դիտում
16:20 11-05-2017
Հայաստանի տարածքով մուլտիմոդալ փոխադրումների հանդեպ իրանական կողմի հետաքրքրությունը աճում է
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»