1765 դիտում
15:16 04-03-2015
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների եւ նախկին նախագահների վարձատրության մասին օրինագծերը
ԱԺ-ն այսօր` մարտի 4-ին, արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների վերբերյալ օրինագիծը:
ԱԺ պատգամավորներից 92-ը կողմ քվեարկեցին, 6` դեմ, 13-ն էլ ձեռնպահ: Առաջին ընթերցմաբ ընդունվեց նաեւ նախկին նախագահների վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին օրինագիծը: Օրինագծին կողմ արտահայտվեցին 97 պատգամավոր, դեմ էին ՝ 2-ը: Իսկ 10-ը ձեռնպահ արտահայտվեցին:
Մինչեւ այդ հայտնել էինք, որ ներկայացնելով «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքի նախագիծը՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մարտի 3-ին, ԱԺ-ում հայտարարել էր, որ Հայաստանի նախկին նախագահները գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով թոշակ կստանան: Միաժանակ կարծիք հայտնել, որ նախկին նախագահները իրենց թոշակը կծախսեն բարեգործական նպատակներով: Նշենք, որ 2014-ի հուլիսի 1-ից ՀՀ նախագահի աշխատավարձը կազմում է 1 մլն 320 հազար դրամ: Ինչը ենթադրում է, որ ՀՀ երկու նախկին նախագահների թոշակը կկազմի 924 հազար դրամ:
Նմանատիպ նյութեր
2006 դիտում
10:57 21-01-2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեի մասին օրենքում լրացումների ու փոփոխությունների նախագիծը
14106 դիտում
11:17 27-10-2017
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը
Այս բաժնից
994 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1009 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք