Անբարոյականին 24 ժամ եմ տալիս՝ կա՛մ փաստ է հրապարակում իմ՝ խաղատներ գնալու մասին, կա՛մ ես եմ իր ընտանիքի մասին փաստեր ներկայացնում. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Tert.am-ը գրում է. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր քաղաքացիների հետ հանդիպմանն անդրադարձել է մեղադրանքներին, թե ինքը զինվորներից գողացված գումարը պարտվել է կազինոներում՝ «մոնտե կարլոներում»։
Նա Փաշինյանին 24 ժամ է տվել՝ ասածն ապացուցելու համար։
«Տեսել եք՝ ինչպես է ասում, «եթե»-ներով է ասում։ Ես դրան՝ այդ անբարոյականին, 24 ժամ եմ տալիս. կամ պետք է մի փաստ ներկայացնի, կամ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա։
Երկար տարիներ նրանք այդ կեղծ լուրը տարածում էին և ես անհրաժեշտ չէի համարում նրանց պատասխանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես նախագահ էի, մեր անվտանգության ծառայությունները ինձ էին ենթարկում և պիտի ասեին, թե այդ ամբողջ ինֆորմացիան պահվում է: 24 ժամ եմ տալիս, թող մի փաստ ներկայացնի. չներկայացրեց՝ մորթելու եմ»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում ։