Մելիլյա քաղաքի ափից ոչ հեռու 20 միգրանտների դիեր են հայտնաբերվել
Իսպանական Մելիլյա ինքնավար քաղաքի (Աֆրիկայի հյուսիսում՝ Մարոկկոյի հետ սահմանին) ափերի մոտ հայտնաբերվել են 20 միգրանտների դիեր։ Այդ մասին հայտնում է Europa Press-ը։
Sorolla ուղևորատար նավը դիերը հայտնաբերել է ափից 4 մղոն հեռավորության վրա։ Ենթադվում է, որ նավը, որում եղել են միգրանտներ, փորձել է հասնել Իսպանիայի ափերը, սակայն խորտակվել է։
Նշենք, որ 2017 թվականի դրությամբ Իսպանիա ժամանած անօրինական միգրանտների թիվը կազմել է 22.900։ Այն 2 անգամ ավելի է 2016 թվականի համեմատությամբ։ Տվյալները հրապարակել է Եվրամիության՝ արտաքին սահմանների անվտանգության հարցերով գործակալությունը։ Միայն այս տարվա հունվ ամսին, ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների, Իսպանիա է ժամանել 1237 մարդ, նրանցից 28-ը տրբեր պատճառներով մահացել է։