Բրիտանիայում ափից 30 կմ հեռու ծովակատու են գտել
Մեծ Բրիտանիայի հյուսիսում` ափից 30 կմ հեռու, քաղաքացիներից մեկը գտել է հյուծված ծովակատվի: Դեպքի վայր եկած փրկարարները կենդանուն տեղափոխել են անասնաբուժական կլինիկա:
Մասնագետների ենթադրությամբ` ծովակատուն, հասնելով գետի դժվարանցանելի հատվածին, կորցրել է կողմնորոշումը եւ դուրս գալով ափ` շարժվել դեպի գյուղ:
Վերականգնման փուլն անցնելուց հետո կաթնասունին բաց կթողնեն ծովում: