211652_close_icon
views-count13551 դիտում article-date 22:38 03-02-2018

Ժոզե Մոուրինյո. Ֆելայնիին ասացի, որ ձայնը կտրի ու պայմանագիր ստորագրի

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է թիմի կիսապաշտպան Մարուան Ֆելայնիի պայմանագրին ու վնասվածքին: 30-ամյա բելգիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ. ամառը: Ֆելային ցանկանում է աշխատավարձի զգալի բարձրացում, այժմ նա ստանում է շաբաթական 120 հազ. ֆունտ: «Երեկ ես նրան ասացի. «Պայմանագիրը ստորագրի ու ձայն կտրի: Խաղեր մի տու: Ստորագրի պայմանագիրը, մինչև քո վնասվածքի մասին ժամկետներ իմանալը: Դա ծնկի կապանների վնասվածք չէ: Սակայն մենք նրա կարիքն ունենք: Չեմպիոնների լիգան փետրվարի 21-ին վերադառնում է, առջևում բազմաթիվ կարևոր խաղեր կան», ասել է Մոուրինյոն: Նշենք, որ Ֆելայնին կարող է ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով բաց թողնել մոտ 2 ամիս:

Նմանատիպ նյութեր