Ժոզե Մոուրինյո. Դե Խեային ասացի, որ ամբողջ աշխարհում նման խաղ չեմ տեսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ԱՊԼ-ի 15-րդ տուրում «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1):
«Ինձ դուր եկավ, թե ինչպես էր իմ թիմը խաղում ու պայքարում: «Արսենալը» փայլուն ֆուտբոլ էր առջևում ցուցադրում:
«Արսենալը» պահեր ուներ, բայց մենք կռիվ էինք տալիս, բացի այդ, մենք արտակարգ դարպասապահ ունեինք:
Խաղից հետո ես Դե Խեային ասացի, որ ամբողջ աշխարհում դարպասապահի նման հրաշք խաղ դեռ չէի տեսել: Դարպասապահը անհրաժեշտ է թիմին, եթե վերջինս նրա կարիքն ունի: Թիմի տրամադրվածությունը շատ բարձր մակարդակի վրա էր», ասել է Մոուրինյոն: