211652_close_icon

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել շրջվարչակազմերի ղեկավարների ու Ստեփանակերտի քաղաքապետի հետ

views-count5098 դիտում article-date 16:49 01-02-2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի մամուլի վարչությունից։ Քննարկվել են շրջաններում եւ մայրաքաղաքում իրականացվելիք աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության, շինարարության եւ սոցիալական ապահովության ոլորտներին: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր