2881 դիտում
22:53 31-01-2018
Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է
Ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 18.00-ին, 1980 թ. ծնված Արտյոմ Հ.-ն կամավոր հանձնել է «Տրոտիլովայա շաշկա» գրառմամբ տրոտիլի 3 աղյուս` պայթուցիչներով, սպորտային ատրճանակ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և տարբեր տրամաչափի 109 փամփուշտ ու հայտնել, որ նշվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից, 1992 թ. զոհված հորը:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 15.00-ին, 1952 թ. ծնված Լիդա Հ.-ն կամավոր հանձնել է մեկնարկային ատրճանակի նմանվող 1 ատրճանակ, հակահետևակային մարտական 1 ական, «Ֆ-1» տիպի 1 նռնակ, նռնակի պայթուցիչ, լուսաձայնային պայթուցիչ, 12.7 մմ տրամաչափի 2 փամփուշտ, ինքնաձիգի 1 պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 15 փամփուշտներով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 26, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 28 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, որը 1992-1994թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտին:
***
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 11.30-ին, 1973 թ. ծնված Արմեն Գ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Շատին գյուղում գտնվող, հանգուցյալ պապին պատկանող առանձնատան նկուղում, մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ: Արմեն Գ.-ն հայտնել է նաև, որ հրացանը պատկանել է պապին:
***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 20.30-ին, 1959 թ. ծնված Սուրեն Ե.-ն կամավոր հանձնել է ձեռքի 1 նռնակ` պայթուցիչով, նռնակի 5 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 45 փամփուշտ, «ՊԳ 7 ՊԼ» գրառմամբ ծխագլանակ և հայտնել, որ նշվածը պատկանել է հանգուցյալ հորը, ձեռք էր բերել Արցախյան ազատամարտի ժամանակ:
Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում էՈստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 18.00-ին, 1980 թ. ծնված Արտյոմ Հ.-ն կամավոր հանձնել է «Տրոտիլովայա շաշկա» գրառմամբ տրոտիլի 3 աղյուս` պայթուցիչներով, սպորտային ատրճանակ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և տարբեր տրամաչափի 109 փամփուշտ ու հայտնել, որ նշվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից, 1992 թ. զոհված հորը:
***Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 15.00-ին, 1952 թ. ծնված Լիդա Հ.-ն կամավոր հանձնել է մեկնարկային ատրճանակի նմանվող 1 ատրճանակ, հակահետևակային մարտական 1 ական, «Ֆ-1» տիպի 1 նռնակ, նռնակի պայթուցիչ, լուսաձայնային պայթուցիչ, 12.7 մմ տրամաչափի 2 փամփուշտ, ինքնաձիգի 1 պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 15 փամփուշտներով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 26, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 28 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, որը 1992-1994թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտին:
***Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 11.30-ին, 1973 թ. ծնված Արմեն Գ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Շատին գյուղում գտնվող, հանգուցյալ պապին պատկանող առանձնատան նկուղում, մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ: Արմեն Գ.-ն հայտնել է նաև, որ հրացանը պատկանել է պապին:
***Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 20.30-ին, 1959 թ. ծնված Սուրեն Ե.-ն կամավոր հանձնել է ձեռքի 1 նռնակ` պայթուցիչով, նռնակի 5 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 45 փամփուշտ, «ՊԳ 7 ՊԼ» գրառմամբ ծխագլանակ և հայտնել, որ նշվածը պատկանել է հանգուցյալ հորը, ձեռք էր բերել Արցախյան ազատամարտի ժամանակ:
Նմանատիպ նյութեր
3205 դիտում
19:08 18-01-2018
Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է
Այս բաժնից
790 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
655 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը