211652_close_icon
views-count3205 դիտում article-date 19:08 18-01-2018

Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

Ոստիկանության ոստիկանության վետերաների խորհրդի անդամերի և կենտրոնական բաժնի ԱԳԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 17-ին՝ ժամը 17.00-ին, բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Վաչագան Գ.-ն և կամավոր հանձնել տարբեր տրամաչափի 79 ինքնաձիգի փամփուշտ և կարճեցված փողով մեկփողանի, 16 տրամաչափի 1 որսորդական հրացան: Ըստ Վաչագան Գ.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանել է իր հանգուցյալ հորը: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: *** Ոստիկանության կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 17-ին՝ ժամը 18.30-ին, բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Արթուր Ն.-ն և կամավոր հանձնել տարբեր տրամաչափի 50 փամփուշտ, «Ֆ1» տիպի 1 նռնակ և 2 պայթուցիչ: Ըստ Արթուր Ն.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանել է իր հանգուցյալ հորը, որը մահացել է 2017թ.: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: *** Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 17-ին՝ ժամը 14.25-ին, բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Արտյոմ Ա.-ն և կամավոր հանձնել ինքնաշեն թմբուկավոր 1 ատրճանակ, 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, և 7.62 մմ տրամաչափի 100 փամփուշտ: Ըստ Արտյոմ Ա.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը, որը մահացել է 2014թ-ին: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: *** Ոստիկանության Էրեբունու բաժնի ՀՈԲ ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 17-ին՝ ժամը 11.20-ին, 1956 թ. ծնված Անահիտ Գ.-ն կամավոր հանձնել է «ՍՊԶԻ-13» գրառմամբ հրթիռ, ինքնաշեն 1 նռնակ և տարբեր տրամաչափի 14 փամփուշտ: Ըստ Անահիտ Գ.-ի հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ ամուսնուն, որը մահացել է 2017թ-ին: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: *** Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 17-ին՝ ժամը 15.25-ին, 1982 թ. ծնված Գոռ Ա.-ն կամավոր հանձնել է 200-58 համարի, «ԲՈւՄ» տիպի, 16 տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացան, ինքնաշեն նռնակի 1 կաղապար, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 23 և 5.45 մմ տրամաչափի 21 փամփուշտ ու հայտնել, որ նշված զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, որը այն ձեռք է բերել 1990-1994թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ: Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ՓՔԽ: Նախապատրաստվում են նյութեր: *** Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 17-ին՝ ժամը 15.55-ին, 1997 թ. ծնված Նարեկ Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 19, 7.62 մմ տրամաչափի 21 և 12.6 մմ տրամաչափի 3 փամփուշտ, ինչպես նաև՝ 1 ինքնաշեն նռնակի կաղապար և հայտնել, որ նշված զենք-զինամթերքը պատկանել է իր՝ 1991-1993թթ. հայ-ադրբեջանական հակամարտության մասնակից պապին, որը մահացել է 2016թ-ին: Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ՓՔԽ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր