10514 դիտում
20:09 31-01-2018
Լեւոն Ջուլֆալակյան. Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը Հայաստանի առաջնությանն անիմաստ էր
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությանն այս անգամ մասնակցեցին մեր բոլոր առաջատար ըմբիշները, բացի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանից:
Մի կողմից վաղուց ներհանրապետական առաջնությունն այդքան ներկայացուցչական կազմ չէր ունեցել, մյուս կողմից հետաքրքիր էր, թե Արթուր Ալեքսանյանի համար ինչու բացառություն արվեց:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի մեկնաբանեց որոշումը.
«Մեզ մոտ ընդունված կարգ կա, որ աշխարհի ու Եվրոպայի բոլոր մեդալակիրներին Հայաստանի առաջնությանը մասնակցելու կամ չմասնակցելու հնարավորություն է տրվում:
Բայց քանի որ ըմբշամարտում կանոնները եւ քաշային կարգերը փոխվել են, դրա համար բոլորն էլ մասնակցում են: Քանի որ մենք ամեն քաշային կարգում չունենք հինգ-վեց-յոթ լիդեր ըմբիշներ, փորձում ենք եղածը պահպանել եւ դրան ավելացնել, այլ ոչ թե կորցնել:
Իսկ ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանին, նա իր քաշային կարգում, կարելի է ասել, Հայաստանում չունի մրցակից, որը նրան արժանի դիմադրություն ցույց կտար: Այնպես որ, Հայաստանի առաջնությունում մեկնարկելն իմաստ չունի: Սա ցավալի փաստ եւ իրականություն է»:
Նմանատիպ նյութեր
3473 դիտում
18:50 14-03-2016
Լևոն Ջուլֆալակյան. Արթուր Ալեքսանյանի պարտության մեջ ցավագին ոչինչ չեմ տեսնում
10695 դիտում
21:55 07-04-2017
Լեւոն Ջուլֆալակյան. Արթուր Ալեքսանյանը ծունկը ցավեցրել է
1113 դիտում
15:32 22-10-2015
Հակոբ Սերոբյան. Արթուր Դավթյանի մասնակցությունն աշխարհի առաջնությանն այլևս հարցականի տակ չէ
Այս բաժնից
619 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
565 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից