211652_close_icon
views-count51051 դիտում article-date 16:03 31-01-2018

Տարվա նվաճում. ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը մատուցում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժասանիտարական, բուսասանիտարական և հսկիչ-թունաբանական լաբորատոր ծառայություններ: ՊՈԱԿ-ի կազմում գործող բոլոր չորս լաբորատորիաները հավատարմագրված են ըստ ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 ստանդարտի պահանջների: Գաղտնիք չէ, որ առողջ սնունդը սկսվում է առողջ գյուղատնտեսությունից և առողջ անասնապահությունից: Ուստի և շատ էական է սննդի անվտանգության վերահսկման շղթայի ամբողջական լաբորատոր փորձաքննության՝ կենդանուց-սպառող, դաշտից-պատառաքաղ, իրականացումը: Հանրապետությունում գործառութային ամբողջականության առումով լինելով միակը մեր կենտրոնը իրականացնում է վերոնշյալ փորձաքննությունը, ինչպես նաև իրականացնում է վերահսկողական գործառույթ որոշակի անասնաբուժական հիվանդությունների հետազոտման և կանխարգելման, բույսերի կարանտին վնասատուներով վարակվածության որոշման և դրա կանխարգելման ուղղություններով: Իրականացվում է նաև հանրապետությունում արտադրվող, դրա տարածքից արտահանվող և տարածքներ կրվող պարենամթերքի ամբողջական սպեկտրի փորձարկումներ ինչպես ըստ անվտանգության, այնպես էլ ըստ որակական ցուցանիշների: ՊՈԱԿ-ի Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան ընդգրկված է ԵԱՏՄ փորձարկման լաբորատորիաների ռեեստրում և իրավասու է իրականացնելու փորձարկումներ ըստ իր գործունեության ոլորտների ինչպես ԵԱՏՄ անդամ, այնպես էլ այլ երկրներ տեղական արտադրանքը արտահանելիս: 2017թ. դեկտեմբերի 22-ից Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան հավատարմագրված է նաև ANAB (ANSI-ASQ National Accreditation Board)-ի կողմից և ունի ISO/IEC 17025:2005 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման վկայագիր: Այս փաստաթուղթը հավաստում է, որ ՍԱՊԾ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի թե տեխնիկական հագեցվածությունը, թե լաբորատոր անձնակազմը համապատասխանում են միջազգային փոխճանաչելի չափանիշներին, ինչը թույլ է տալիս լաբորատոր փորձաքննությունների արդյունքները համարել հիմնավորված և հավաստի: Այսպիսով, «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը հանդիսանում է ՀՀ-ում առաջին պետական լաբորատոր կառույցը, որը ներառված է ԵԱՏՄ փորձարկման լաբորատորիաների ցանկում և միաժամանակ տրամադրում է ԵՄ անդամ ու այլ երկրներում փոխճանաչելի լաբորատոր ծառայություններ: Հարկ է նշել, որ լաբորատոր կենտրոնի Սննդամթերքի անվտանգության լաբորատորիայի՝ ISO/IEC 17025:2005 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանությունը հատկապես կարևոր է հայաստանցի արտահանողների համար, քանի որ հնարավորություն է ստեղծվել արտահանվող ապրանքատեսակները տեղում ենթարկել լաբորատոր փորձարկման՝ վստահ լինելով, որ այդ փորձարկման արդյունքները ճանաչվելու են նաև օտարերկրա լաբորատորիաների և ծառայությունների կողմից, ինչն էլ, իր հերթին, էապես կհեշտացնի հայկական ապրանքատեսակների մուտքը օտարերկրյա շուկաներ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում կատարված աշխատանքների մասին մեկնաբանություններ են տվել ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Կարեն Միրզոյանը, որակի մենեջեր Ծովինար Ադամյանը, Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լալա Մելիքյանը և Բուսասանիտարական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Լարիսա Սիմոնյանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր