7948 դիտում
19:40 25-12-2017
ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը ստացել է միջազգային ստանդարտի սերտիֆիկատ
ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը ANAB (ANSI-ASQ National Accreditation Board)-ի կողմից ստացել է ISO/IEC 17025:2005 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման սերտիֆիկատ:
Այս փաստաթուղթը հավաստում է, որ ՍԱՊԾ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի տեխնիկական հագեցվածությունը, լաբորատոր անձնակազմը համապատասխանում են միջազգային փոխճանաչելի չափանիշներին, ինչը թույլ է տալիս լաբորատոր փորձաքննությունների արդյունքները համարել հիմնավորված և հավաստի: Այսպիսով, «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը հանդիսանում է ՀՀ-ում առաջին պետական լաբորատոր կառույցը, որը ներառված է ԵԱՏՄ փորձարկման լաբորատորիաների ցանկում և միաժամանակ տրամադրում է ԵՄ անդամ ու այլ երկրներում փոխճանաչելի լաբորատոր ծառայություններ:
Հարկ է նշել, որ լաբորատոր կենտրոնի Սննդամթերքի անվտանգության լաբորատորիայի՝ ISO/IEC 17025:2005 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանությունը հատկապես կարևոր է հայաստանցի արտահանողների համար, քանի որ հնարավորություն է ստեղծվել արտահանվող ապրանքատեսակները տեղում ենթարկել լաբորատոր փորձարկման՝ վստահ լինելով, որ այդ փորձարկման արդյունքները ճանաչվելու են նաև օտարերկրա լաբորատորիաների և ծառայությունների կողմից, ինչն էլ, իր հերթին, էապես կհեշտացնի հայկական ապրանքատեսակների մուտքը օտարերկրյա շուկաներ:
Նմանատիպ նյութեր
1057 դիտում
19:45 19-05-2023
ՍԱՏՄ լաբորատոր ծառայությունների կենտրոնը ստացել է միջազգային հավատարմագրման սերտիֆիկատ
Այս բաժնից
433 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
559 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1018 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը