211652_close_icon
views-count7992 դիտում article-date 10:30 31-01-2018

Սամվել Սանամյանը 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք ժամացույց է հայտարարագրել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանը բավական թանկարժեք՝ ութ միլիոն դրամը գերազանցող ժամացույց ունի, ինչի մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Բացի թանկարժեք ժամացույցը, Սանամյանի սեփականությունն է համարվում թվով հինգ անշարժ գույք՝ երկու հողամաս և մեկ բնակարան, ավտոտնակ և առանձնատուն: Որպես շարժական գույք է հայտարարագրել «MERCEDES–BENZ E 200» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 320 հազար ամերիկյան դոլար ու 71 միլիոն 500 հազար դրամ: Եկամուտները կազմել են 3 միլիոն 188 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր