Օբամեյանգը մասնավոր ինքնաթիռով մեկնեց Լոնդոն
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մոտ ժամանակներս կդառնա «Արսենալի» խաղացող, հայտնում է [url=https://twitter.com/SkySportsPL/status/958339254505046016]Sky Sports[/url]-ը
28-ամյա գաբոնցի ֆուտբոլիստը մասնավոր ինքնաթիռով Դորտմունդից մեկնել է Լոնդոն, որպեսզի ավարտին հասցնի տրանսֆերը: Թռիչքի տևողությունը 80 րոպե է:
«Արսենալը» «Բորուսիայի» հետ համաձայնության է եկել Օբամեյանգի տրանսֆերի շուրջ՝ լոնդոնյան ակումբի համար ռեկորդային 63 մլն եվրոյի դիմաց: