Նիկոլ Փաշինյանը կառավարական ինքնաթիռով մեկնեց Սոչի՝ մասնակցելու ԵՏՄ առաջիկա գագաթնաժողովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնեց Սոչի, որտեղ վաղը կմասնակցի ԵՏՄ առաջիկա գագաթնաժողովին:
Վարչապետը Սոչի է մեկնել ՀՀ կառավարական ինքնաթիռով, ինչի մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
Սպասվում է, որ գագաթնաժողովի շրջանակներում կկայանա ՌԴ և Հայաստանի ղեկավարների երկկողմ հանդիպումը: