Նիկլաս Զյուլե. «Բավարիայի» ֆուտբոլիստները Օբամեյանգին տեղը կդնեին
«Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն կարծիք է հայտնել, որ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը իրեն թույլ չէր տա այնպիսի արարքներ, եթե խաղար մյունխենյան ակումբի կազմում:
«Ես միանշանակ վստահ եմ, որ «Բավարիայի» ֆուտբոլիստները նրա հետ համապատասխան կերպով կզրուցեին և նրան տեղը կդնեին:
Չեմ ցանկանում խոսել ակումբի ղեկավարության մասին, սակայն նա կարձագանքեր նույն կերպ: Որքանով որ հասցրել եմ ճանաչել «Բավարիայի» խաղացողներրին, նման երևույթներ մեր մոտ չկան», ասել է Զյուլեն:


