211652_close_icon
views-count92475 դիտում article-date 22:00 29-01-2018

Արտակարգ դեպք Երևանում. ծայրահեղ ծանր վիճակում Ավան վարչական շրջանից 2 անչափահաս տղաներ տեղափոխվել են հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ավան վարչական շրջանից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 անչափահաս տղաներ, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց մարմնի վրա կան սուր, կտրող-ծակող առարկայից ստացած մի քանի հետքեր: Այս պահին նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզել է, որ վիրավորներն են Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի բնակիչ՝ 17-ամյա Արամ Ա.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ և Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ՝ 18-ամյա Գառնիկ Գ.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի աջ թուլակողի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք սովորում են Երևանի ավագ դպրոցներից մեկի11-րդ դասարանում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությանբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր