Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Բարսելոնան» կամային հաղթանակ տարավ «Ալավեսի» նկատմամբ՝ 2:1:
Հաղթական գոլը 82-րդ րոպեին խփեց կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսին՝ իրացնելով տուգանային հարվածը:
Դա պրիմերայում արգենտինացու 21-ր գոլն էր՝ տուգանային ուղիղ հարվածով:
Նա գերազանցեց Կրիշտիանու Ռոնալդուին (20 գոլ) և այժմ այդ ցուցանիշով մրցաշարի առաջատարն է (հաշվի են առնվում 2003/04 մրցաշրջանից խփված գոլերը):

Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
