«Էսպանյոլի» պաշտպանը Պրիմերայի զարմանալի ռեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Էսպանյոլի» պաշտպան Մարիո Էրմոսոն երեք գոլ է խփել «Լեգանեսի» հետ խաղում (2:3)՝ Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում:
Ընդ որում, Էրմոսոն երկու անգամ գրավել է սեփական դարպասը, մեկ անգամ՝ մրցակցի: Խաղի 11-րդ և 82-րդ րոպեներին 22-ամյա իսպանացին աչքի է ընկել ինքնագոլերով, իսկ 88-րդ րոպեին գրավել է «Լեգանեսի» դարպասը:
Այսպիսով, Էրմոսոն յուրահատուկ ռեկորդ է սահմանել, քանի որ նա դարձավ Պրիմերայի առաջին խաղացողը, որին հաջողվել է նման արդյունք գրանցել: