Բարսելոնայի քաղաքապետ. Շակիրայի վերաբերյալ «Էսպանյոլի» երկրպագուների պաստառը խայտառակություն էր. տեսանյութ
Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն խիստ քննադատության է ենթարկել «Էսպանյոլի» երկրպագուներին` Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչում «Բարսելոնայի» հետ խաղից (0:2) հետո:
«Շակիրայի վերաբերյալ պաստառն առանց զայրույթի հնարավոր չէր նայել: Այն պարզապես խայտառակություն էր»:
Նշենք, որ «Էսպանյոլի» երկրպագուները մարզադաշտում պաստառ էին պարզել հետևյալ գրությամբ. «Շակիրան բոլորին է պատկանում»` փորձելով հնարավորինս վիրավորել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին, որը երգչուհու ամուսինն է: