«Մանչեսթեր Յունայթեդի» 18-ամա նորեկը ակումբի զարմանալի ռեկորդ սահմանեց. տեսանյութ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչում` դանիական «Միդտյուլանդի» հետ պատասխան խաղում (5:1) դուբլի հեղինակ դարձավ:
Այսպիսովմ Ռեշֆորդը 18 տարեկան և 117 օրեկան հասականում դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որն աչքի է ընկնում եվրագավաթներում:
Ռեշֆորդը գերազանցեց լեգենդար Ջորջ Բեսթի ռեկորդը, որը 1964թ. հոկտեմբերին 18 տարեկան և 158 օրեկան հասակում` «Յուրգորդենի» հետ եվրագավաթի խաղում (6:1) գոլ խփեց:
Ուշագրավ է, որ սա Ռեշֆորդի առաջին խաղն էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Իսկ ավելի հետաքրքիր է այն, որ պատանի ֆուտբոլիստը հայտավորված չէր թիմի մեկնարկային կազմում, սակայն խաղից առաջ մարզման ժամանակ թիմի ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսյալը վնասվածք էր ստացել և նրա փոխարեն վան Գալը ստիպված էր եղել խաղադաշտ մտցնել Ռեշֆորդին: