211652_close_icon

Ամանորի տոնական սեղաններին բաժակ բարձրացնելիս առաջինը հիշենք սահմանն անառիկ պահող զինվորին, հետո հրշեջ-փրկարարներին ու շտապօգնության բժիշկներին, որոնց շնորհիվ հարյուրավոր քաղաքացիներ Ամանորը դիմավորեցին իրենց օջախներում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count6874 դիտում article-date 19:22 02-01-2026
Այս օրերին մինչ հանրությունը տոնական սեղանների շուրջ Ամանոր է նշում, օպերատիվ մի քանի ծառայություններ, հիմնականում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության, շտապօգնության կայաններում ամեն վայրկյան ընդունում, պատասխանում, շատ դեպքերում էլ ահազանգողի կողմից նշված հասցեներ են մեկնում շտապօգնության բժիշկներն ու փրկարարները։

Բավականին լարված են աշխատում նաև քաղաքացիների հեռախոսազանգերին պատասխանող օպերատորները, այդ թվում 103-ի, 102-ի, 911-ի, քանի որ երբեմն զանգերը լինում են զավեշտական ու ամուր նյարդեր են պետք, որ օպերատորները դիմանան ահազանգողների՝ երբեմն տարօրինակ ահազանգերին։

Այս օրերին չկա ընտանիք, որ կենաց ասելիս առաջինը չհիշի սահմանն անառիկ պահող հայ զինվորին, սպաներին։

Այն, որ առաջին կենացը պետք է խմվի զինվորի համար, անհերքելի է։  Բայց պետք է հիշել նաև, որ թիկունքում էլ անօգնական քաղաքացիներին օպերատորների կողմից տրված ահազանգերով առաջինը հասնում են հրշեջ-փրկարարներն ու շտապօգնության բժիշկները։

Միայն վերջին 1 շաբաթվա ընթացքում Երևանում ու հանրապետության տարբեր մարզերում հրշեջ-փրկարարների օպերատիվ աշխատանքի, մարդկային վերաբերմունքի շնորհիվ հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր մնացել էին մերկասառույց ճանապարհներին, ձնաբքերի մեջ, փրկարարների շնորհիվ դուրս են բերվել ու անվտանգ հասել իրենց ընտանիքներ։

Շտապօգնության բժիշկներն էլ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, շնորհիվ իրենց մարդկային ու ջերմ վերաբերմունքի, շատ ընտանիքներում գտնվող՝ ինքնազգացողությունը վատացած քաղաքացիների անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։ 

Դեռ այսօր ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի կարգադրությամբ Փրկարար ծառայությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը հանրապետության ողջ տարածքում ու այդ ամենի հսկողությունը նախարարի որոշմամբ դրվել է ՓԾ տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի վրա։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր