211652_close_icon

Երևանում չարամտորեն խախտում կատարած, վարորդների գլխին պատուհաս դարձած օրինախախտը, ով «առյուծ էր կտրում», պարեկների կողմից հայտնաբերվելուց հետո դարձել էր «խոնարհ հարս»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count9475 դիտում article-date 12:14 02-01-2026
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին որպեսզի հարգեն ու չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում անկախ վարորդի ով լինելուց, օրինախախտների նկատմամբ կկիրառվի վարչական պատասխանատվություն, անհրաժեշտության դեպքում էլ տրանսպորտային միջոցները կտեղափոխվեն հատուկ պահպանվող տարածք։ Այս օրերին գերլարված են աշխատում պարեկային ծառայողները, ովքեր նաև հայտնաբերել ու վարչական պատասխանատվության են ենթարկել մեծ թվով օրինախախտների։

SHAMSHYAN.com-ը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է դեկտեմբերի 31-ին Երևանում՝ Րաֆֆու փողոցում, «Toyota Camry» մակնիշի «85 MA 008» համարանիշի ավտոմեքենայի վարորդը կոպտորեն ոչ միայն խախտում երթևեկության կանոնները, այլ նաև վթարային իրավիճակ ստեղծում մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ հայտնաբերում են օրինախախտ վարորդին ու ավտոմեքենան տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք, և նա ենթարկվում է վարչական պատասխանատվության, մինչդեռ խախտում անելու ժամանակ նա իր սխալը ընդունելու փոխարեն «առյուծ էր կտրել», իսկ երեկ պարեկների կողմից հայտնաբերվելուց հետո դարձել էր «խոնարհ հարս»։ 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր