Արարատի մարզում «Nissan Tiida»-ն ճանապարհի մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել ․ օպերատիվ են գործել փրկարարներն ու համայնքային ոստիկանները, իսկ ՊԾ Արարատի մարզի գումարտակում «ուխտի ականջում քնած են»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Խաչփառ-Ազատաշեն ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, կա 1 տուժած։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ծառայողները՝ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա․ Սարոյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ տուժած քաղաքացու ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե օպերատիվ են գործել փրկարարները, Մասիսի համայնքային ոստիկանները, ապա ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար, իրեն իբր «մառոզ» համարող Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ, կամ «ուխտի ականջում քնած էին», կամ ջայլամի նման գլուխները մտցրել էին «սառցե ավազի» մեջ, կամ էլ մնացել էին մառոզի տակ։
Իսկ որ վերջին ամիսներին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները տեղում դոփում են, շատ դեպքերում արդեն հասցրել են պարեկային ավտոպարկը հարստացնել՝ ծառայողական մեքենաները կոտրելով, և որ Արարատի մարզում սնկի նման աճում են ճանապարհատրանսպորտային պատահարները, այդ թվում մահվան ելքով ու վիրավորներով, ավտոմեքենաների թալանման ու գողությունների դեպքերը, և որ պարեկների կողմից բազմաթիվ գործեր կան հակակոռուպցիոն կոմիտեում և ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում, այդ մասին առաջիկայում SHAMSHYAN.com-ը հրապարակումներ կանի։ Ու նաև ինչպես է չկայացած պարեկ, գումարտակի հրամանատար Գ․ Զաքարյանը որոշ դեպքեր փորձում թաքցնել, հավանաբար իրեն թվում է, որ ինքն անպատժելի է օրենքի առաջ։
Իսկ նմանների համար ժամանակին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանն ասել էր․ «Նմաններին պետք է դուրս հանել համազգեստից ու շպրտել համակարգից դուրս»։
Մինչդեռ չկայացած գումարտակի հրամանատար Գ․ Զաքարյանը դեռ մեծ ախորժակներ ունի պարեկային ծառայությունում ավելի բարձր պաշտոնի գնալու հարցում։
Էստեղ են ասում․ «Աշխարհ, կանգնի՛ր, իջնող կա» կամ «Ախորժակիդ քացախ»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։