Դոնալդ Թրամփի օդանավի սառնարանները նորերով փոխարինելու համար պետբյուջեից կծախսվի 24 մլն դոլար
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին սպասարկող օդանավը նոր սառնարանների կարիք ունի։ Դրանց արժեքը կազմում է մոտ 24 մլն դոլար, գրում է Defense One-ը։
Նշվում է, թե նման բարձր գնի պատճառը նրանում է, որ օդանավը հատուկ կառուցված է պետության առաջին դեմքի համար և պահանջներն էլ յուրահատուկ պետք է լինեն։
Բոլոր խցիկների տարողունակությունը միասին կազմում է 2000 լ։