211652_close_icon
views-count7899 դիտում article-date 19:38 26-01-2018

Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի 4-րդ նիստը

Հունվարի 24-ին Բրյուսելում կայացավ ՀՀ-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի 4-րդ նիստը, որը հայկական կողմից ղեկավարում էր ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը: Հանդիպման ընթացքում կողմերը դրական գնահատեցին համաձայնագրի իրականացման ընթացքը: ՀՀ պատվիրակությունը ներկայացրեց վիզաների և մարդկանց տեղաշարժի ոլորտում Հայաստանում տեղ գտած վերջին փոփոխությունները, բարձրաձայնվեցին նաև ՀՀ քաղաքացիների որոշ մտահոգությունները՝ կապված ԵՄ անդամ երկրներ մուտքի արտոնագրի ստանալու հետ: Երկուստեք կարևորվեց անկանոն միգրացիայի դեմ պայքարի, քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Քննարկվեցին նաև ԵՄ ընթացակարգերի, վիզաների վիճակագրության հետ կապված հարցեր: Նույն օրը Բրյուսելում տեղի ունեցավ նաև ՀՀ-ԵՄ ռեադմիսիայի համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նիստը: Տեղեկանք. Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի հարցերով համատեղ կոմիտեների ստեղծումը նախատեսված է համաձայնագրերով՝ դրույթների դիտանցումն իրականացնելու, համաձայնագրերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու և համաձայնագրերի կիրարկման հետ կապված այլ հարցերի քննարկման նպատակով: Կոմիտեների նախորդ նիստերը տեղի են ունեցել 2016թ.-ի հունիսին՝ Երևանում:

Նմանատիպ նյութեր