211652_close_icon
views-count33409 դիտում article-date 16:34 25-01-2018

Ի՞նչ է բրազիլական ջիու-ջիթսուն. մեկնաբանում է Հայաստանի ջիու-ջիթսուի ֆեդերացիայի նախագահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ջիու-ջիթսու տերմինի ստեղծումը թվագրվում է 16-րդ դարով և հասկացվում է որպես Ճապոնական ձեռնամարտի բոլոր ձևերի ընդհանրություն։ Այստեղ առավելապես օգտագործվում են և բռնվածքներ, գցումներ, ցավեցնող և խեղդող հնարքներ։ Հարվածների օգտագործումը ջիու-ջիթսուի տեխնիկական բազայում ավելի սահմանափակ է, քանի որ վտանգ կա վնասել սեփական վերջույթները հակառակորդի զրահներին հարվածելիս։ Արդեն 17-րդ դարի վերջին Ճապոնիայում գործում էր ջիու- ջիթսուի ավելի քան 700 դպրոց, դրանցից յուրաքանչյուրն ուներ իր առաձնահատուկ ոճը ու մոտեցումները։ Իսկ ինչո՞ւ հենց բրազիլական։ 1900-ականների սկզբներին Բրազիլիայում ավանդական ջիու-ջիթսուի և ձյուդոյի հիմքի վրա սկիզբը դրվեց մի մարտարվեստի, որը իրականում փոխեց ժամանակակից մարտարվեստների բնույթը։ Այն կոչվեց Բրազիլական ջիու-ջիթսու կամ Գրեյսի ջիու-ջիթսու։ Հիմնադիր է համարվում ձյուդոյի վարպետ Միցույի Մաեդան։ Ըստ Ռ. Միրիբյանի՝ յուրաքանչյուր ոճ ունի իր առանձնահատուկ գրավչությունը, սակայն իրական մենամարտի պայմաններում դրանց մեծամասնությունը ունեն լուրջ խոցելի տեղեր, որոնք հարցեր են առաջացնում: Բրազիլական ջիու-ջիթսուն ունի շատ բացերի պատասխաններ և 2010 թվականից ուսումնասիրել են Բրազիլական ջիու-ջիթսուի սկզբնական, ինքնապաշտպանական ծրագիրը։ 2012 թվականին Հայաստանում հիմնադրվել է «Ջիու-ջիթսուի և Գրեփլինգի ազգային ֆեդերացիան»։ 2013 թվականին Հայաստան է հրավիրվել «Rio Grappling Club» պրոֆեսիոնալ սպորտային ակումբների ցանցի հիմնադիր, աշխարհի եռակի չեմպիոն Ռոբերտո Աթալայը և հենց նրա շնորհիվ դարձել են այս միջազգային ակումբի անդամ։ Այս պահին Հայաստանում գործում է 3 միջազգային ակումբ։ Մեր թիմի անդամները մի քանի անգամ մասնակցել են աշխարհի և Եվրոպայի առաջնություններին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր