1549 դիտում
14:37 25-01-2018
ՀԵՀ հատկացրած միջոցներով զինծառայողների վերականգնողական կենտրոնի համար ձեռք կբերվեն մահճակալներ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) նույնպես իր մասնակցությունն է ցուցաբերում «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի նախաձեռնությամբ զինծառայողների վերականգնողական կենտրոնի բացման աշխատանքներին։
ՀԵՀ կողմից հատկացված միջոցներով զինծառայողների վերականգնողական կենտրոնի համար ձեռք կբերվեն բժշկական ֆունկցիոնալ մահճակալներ։
Նշենք նաև, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 2018թ. շարունակում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցաբար իրականացվող ծրագրերը։
Այս տարի նույնպես հիմնադրամն ամենամսյա կրթաթոշակներ կտրամադրի ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի աղջիկ կուրսանտներին, կշարունակի զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցությունը, զորամասերի համալրումը համակարգչային տեխնիկայով, այլ պարագաներով։
Ի դեպ, այս օրերին Երիտասարդական հիմնադրամում ընդունվում են հայտեր 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար։
Նմանատիպ նյութեր
4042 դիտում
14:47 07-04-2022
Ալեն Սիմոնյանի 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար ձեռք կբերվեն մեքենաներ՝ 54 մլն դրամով
2541 դիտում
18:55 27-09-2019
Տոկիո-2020-ի մասնակիցների համար պատրաստել են արկղից պատրաստված մահճակալներ
Այս բաժնից
973 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
697 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1057 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»