Էդվարդ Նալբանդյանը մինչև տարեվերջ, հավանաբար, կմնա նախարարի պաշտոնում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Այս տարվա հոկտեմբերի 11-12-ը Երևանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետությունների գագաթնաժողովը: Մեր երկիրն ստանձնել է Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը՝ ի դեմս արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի:
«Փաստի» աղբյուրի տեղեկություններով, հենց այս համաշխարհային կարևոր միջազգային միջոցառման առիթով Բաղրամյան 26–ում որոշել են Էդվարդ Նալբանդյանին մինչև տարվա վերջ թողնել արտգործնախարարի պաշտոնում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]