211652_close_icon

Օբամեյանգը «Արսենալում» կվաստակի տարեկան 20 մլն եվրո

views-count23692 դիտում article-date 21:59 24-01-2018
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Արսենալի» հետ, հայտնում է Bild-ը: Լոնդոնյան ակումբում Գաբոնի հավաքականի հարձակվողը կվաստակի ավելի քան 20 մլն եվրո, երկու անգամ ավելի, քան՝ Դորտմունդում, որտեղ նա ամենաբարձր վարձատրվող խաղացողն է: Ակումբները շարունակում են համաձայնեցրել Օբամեյանգի տեղափոխության պայմանները: Սպասվում է, որ թիմերը համաձայնության կգան այս շաբաթվա վերջում: «Արսենալը» ֆուտբոլիստի համար կվճարի 60-65 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր